Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա: Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:

2.jpg (111 KB)3.jpg (128 KB)