Ֆիզիկական անձանց համար ապրիլի 1-ից ապրանքների անմաքս ներկրման շեմը ավտոմատ կերպով իջել է՝ հասնելով 200 եվրոյի Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի՝ այն մինչեւ 1 000 եվրո բարձրացնելու որոշման գործողության ժամկետի ավարտի պատճաով։ ՏԱՍՍ-ը հարցում է ուղարկել ՌԴ ֆինանսների նախարարություն եւ ԵՏՀ։

2022թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի որոշմամբ որպես հակաճգնաժամային միջոց անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներկրման արժեքային նորմը ժամանակավորապես բարձրացվել էր՝ 200-ից հասնելով 1 000 եվրոյի։ Սկզբում նախատեսվում էր, որ 2022թ. հոկտեմբերի 1-ից հետո 200 եվրո նորմը կվերադարձվի։ 2022թ. սեպտեմբերի 23-ին 1 000 եվրո նորմի գործողությունը երկարացվեց մինչեւ 2023թ. ապրիլի 1-ը, իսկ 2023թ. մարտի 30-ին՝ մինչեւ 2023թ. հոկտեմբերի 1-ը։

Մինչ այդ ապրանքների անմաքս ներկրման սահմանաչափը կազմում էր 200 եվրո, անմաքս ներմուծման շեմը անձնական օգտագործման ապրանքների համար տրանսպորտի բոլոր միջոցներով տեղափոխման դեպքում, բացի օդայինից, 500 եվրո։

Ապրանքների անմաքս ներկրման չափերի բարձրացումը, որոնք բերվում են արտասահմանից կամ պատվիրվում են օտարերկրյա ինտերնետ-խանութներում, նպատակ ուներ աջակցելու քաղաքացիներին, որոնք ապրանքներ են գնում անձնական օգտագործման համար, եւ խուսափել արտադրանքի դեֆիցիտից։

Ավելի վաղ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը տեղեկացրել էր, որ ապրանքների անմաքս ներկրման շեմը էլեկտրոնային առեւտրի համար հարկ է չեղարկել, քանի որ այն աննպաստ պայմաններ է ստեղծում հայրենական արտադրողների համար։