Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) այսօր պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Դրա մասին ասվում է EUMA-ի հայտարարության մեջ։

«Մեր դիտորդները ռազմական ոչ մի արտասովոր տեղաշարժ չեն նկատել։ Հանգիստ ու խաղաղ Զատկվա երկուշաբթի էր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանը «շարունակում է սահմանին կենտրոնացնել իր զորքերը և հարձակողական հենակետեր կառուցել»։