Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը «շատ անհանգստացած է» Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրմամբ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա ավիահարվածից հետո, որը հանգեցրել է զոհերի, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Թեհրանը նախազգուշացրել է, որ իրեն «վերապահում է իր օրինական և անօտարելի իրավունքը» պաշտպանվելու այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարված է հասցվել՝ սպանելով մի քանի զինվորականների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հրամանատարների:

Իրանի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Իսրայելին։

Ելույթ ունենալով CNN-ի եթերում՝ Քիրբին ասել է, որ Սպիտակ տունը «մտահոգված է» հարձակման լույսի ներքո Իրանի և Իսրայելի միջև լարվածության վերածվելու լայնամասշտաբ պատերազմի հնարավորությամբ:

«Մենք բոլորս դրան շատ, շատ լուրջ ենք վերաբերվում», - ավելացրել է նա: «Ոչ ոք չի ցանկանում ականատես լինել այս հակամարտության սրմանը»։