ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «Արևմուտքի թշնամիներն ավելի սերտ համագործակցում են ավտորիտար տերությունների դաշինքի շրջանակներում, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը»:
Ըստ Ստոլտենբերգի, իր հիշատակած «ավտորիտար դաշինքի» անդամները միմյանց «ավելի շատ համակարգված» գործնական աջակցություն են ցուցաբերում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, այս հանգամանքն էլ ավելի է կարևորում ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլ նաև հնդխաղաղօվկիանոսյան գործընկեր երկրների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ «ավտորիտար դաշինքին» դիմակայելու համար։