Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են, որ այն ապատեղեկատվություն է:

«Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ից կոչ են անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:

35526.jpg (34 KB)