Օգոստոսին բրիտանական հատուկ ծառայության նախկին աշխատակիցը հանդես է եկել բարձր հայտարարությամբ:

Նա հայտնել է, որ արքայադուստր Դիանան, ով մահացել է ավտովթարում, իրականում դարձել է պատվիրված սպանության զոհ: Սակայն նրա մահվան ճշմարտությունը բացահայտած մարդը փախել է երկրից: Այն մասին, որտեղ է գտնվում նախկին ոստիկանը դեռևս ոչ մեկին հայտնի չէ: Տղամարդը անհայտացել է հարցաքննության նախօրեին: Այս մասին հաղորդում է Express-ը:
SAS (Special Air Service Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայություն) նախկին աշխատակիցը պատմել է կնոջն այն մասին, որ արքայադուստր Դիաննայի մահը դժբախտ պատահար չի եղել: Նրա խոսքերով Ուելսի արքայադուստրը սպանվել է հատուկ ծառայության աշխատակիցների կողմից թագավորական ընտանիքին մոտ գտնվող մարդկանց պատվերով: Նա չի բացառել, որ դա եղել է Դիաննայի հարազատներից մեկը, ով դժգոհ է եղել Դոդի Ալ Ֆայեդի հետ նրա սիրավեպից: Հատուկ ծառայության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ նա անձամբ մասնակցել է այդ գործողություններին: Դժբախտությունը հնարավոր է նաև տեղի չունենար, եթե նրա գործընկերներից մեկը լազերային հրացանով չկուրացնել ավտոմեքենայի վարորդին, որով տեղաշարժվում էին Դիանան և նրա սրեցյալը:
Նախկին ոստիկանը լքել է Մեծ Բրիտանիայի սահմանները հարցաքննության նախօրեին և մեկնել որոշ չճշտված տվյալներով Արաբական Էմիրություններ: Իշխանություններին նա իր մեկնելու մասին չի հայտնել: Վերջինիս կինը և երեխաները նախկինի պես շարունակում են մնալ Մեծ Բրիտանիայում:
Արաքայազն Դիաննայի մահվան մասին սենսացիոն վարկածը հրապարակվեց օգոստոսին SAS-ի նախկին աշխատակից սպա Դենի Նեյթինգեյլի դատավարության ժամանակ, ով մեղադրվում էր զենքի անօրինական պահպանման համար: Հենց նա է պատմել, որ արքայազն Դիաննայի սպանության մասին: Լեդի Դիանան և նրա սիրեցյալ Դոդի ալ Ֆայադը մահացել էին ավտովթարի ժամանակ, որը տեղի էր ունեցել 1997 թվականին Փարիզում: Համաձայն պաշտոնական տարբերակի ՃՏՊ-ի մեղավորը եղել է ավտոմեքենայի վարորդը, ով եղել է հարբած: