Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։

Ըստ ԱԺ–ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կարող է դառնալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ստացել էր պատվավոր անդամի կոչում, բացի այդ, հայ միակ պատվիրակն է, որը եղել է ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավար։ Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ հիմնական թեկնածու դիտվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ իրավաբան Հովհաննես Սահակյանը։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց մեկնւսբանություններ ստանալ Նաղդալյանից ու Սահակյանից, սակայն երկուսն էլ չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):