Աշխարհում ամենահաջողակ կազմակերպություններից մեկը Google-ը որոշել է իր ծննդյան 15 ամյակը նշել ոչ թե նորաձև հյուրանոցում կամ ռեստորանում, այլ այն ավտոտնակում , որտեղ առաջացել է աշխարհում ամենամեծ համացանցային որոնման համակարգի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Կալիֆորնիա նահանգի Մենլո-Պարկում գտնվող ավտոտնակը 15 տարի առաջ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջին և Սերգեյ Բրինի վարձակալությամբ հանձնել է Սյուզան Վոժինցկին, ով հետագայում դարձել է կազմակերպության անդամներից մեկը:
Ինչպես նշվում է բացի կազմակերպության առաջատար աշխատակիցներից և ղեկավարներից միջոցառմանը կարող են մասնակցել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Նշենք, որ Google-ի ավտոտնակը այդքան ճանաչված չի, ինչ Լոս-Ալտոսում գտնվող ավտոտնակը, որտեղ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վազնյակը մշակել են Apple համակարգիչները: