Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացած աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») FIFA The Best-ի քվեարկությունում առաջին տեղում նշել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլին Հոլանդին, երկրորդ տեղում՝ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, երրորդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաղորդում է AS-ը։

Մեսին ու Հոլանդը հավաքել էին հավասար միավորներ, սակայն Մեսին ավելի շատ ձայն էր ստացել ազգային թիմերի ավագների քվեարկությունում եւ արժանացել լավագույնի կոչմանը։ Երրորդ տեղում Կիլիան Մբապեն է։

Изображение