Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի այգու պանթեոնում: