Հաճելի էր խոսել իմ սիրելի ընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հնդկաստանի վարչապետը։
«Ես շնորհավորել եմ նրան պատմական երկրորդ ժամկետի կապակցությամբ: Մենք ձգտում ենք փոխշահավետ և վստահելի գործընկերության: Մենք միասին աշխատելու ենք հանուն մեր ժողովրդի բարօրության և հանուն բոլորի խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է նա։