Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ստամբուլի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Վարդան Կազանջյանին։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի կայքը, Էրդողանը հայ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպել է Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրատանը։ Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ չկան։