Վլադիմիր Զելենսկու լեզվակռիվը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ոչ միայն բացահայտեց գոյություն ունեցող աշխարհակարգի խոր ճեղքերը, այլեւ նշանավորեց անորոշության նոր աշխարհի սկիզբը, որտեղ որոշումներն այլեւս չեն ընդունվում վակուումում, ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Վերջերս տեղի ունեցած լեզվակռիվը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի, [ԱՄՆ փոխնախագահ] Ջեյ Դի Վենսի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տարաձայնությունների սովորական դրսեւորում չէր: Այս միջադեպը հանեց վարագույրը խոր ճեղքերի վրայից, որոնք միայն լայնանում են գոյություն ունեցող աշխարհակարգի հենց սրտում»,- գրել է նա Ettelaat թերթի հեղինակային հոդվածում:
Արաղչիի խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ այդ վեճի մոտիվների եւ պատճառների մասին, բայց ակնհայտ է, որ այն սկիզբ է դրել նոր «անորոշությունների աշխարհին, որտեղ որոշումներն արդեն չեն ընդունվի վակուումում»։