Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների հասնելու Միացյալ Նահանգների և Իրանի ձգտումը և պատրաստ է նպաստել երկրների միջև բանակցային գործընթացին, սակայն բանակցություններում պետք է հաշվի առնվեն Թեհրանի օրինական շահերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ողջունում ենք օբյեկտիվ, փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների, ներառյալ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկված և շարունակվող համաձայնությունների հասնելու ձգտումը: Անշուշտ, Ռուսաստանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին և ամեն կերպ աջակցելու է Իրանի օրինական շահերը հաշվի առնող համաձայնագրերին»,-ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Լավրովը: