Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է Մարդկային կապիտալի ինդեքսի համաձայն աշխարհում 122 պետության վարկանիշային աղյուսակը: Տվյալ ինդեքսը գնահատում է երկրի տնտեսական ներուժի երկարաժամկետ զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, աշխատանքային զբաղվածությունը, բարեկեցիկ շրջակա միջավայրի առկայությունը:

Վարկանիշային աղյուսակի առաջին եռյակում գտնվում են Շվեցարիան, Ֆինլանդիան և Սինգապուրը:

Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 73-րդ տեղը: Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի, Հայաստանը կրթության տեսանկյունից 122 պետությունների շարքում զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը: Բարեկեցիկ միջավայրի ցուցանիշով 64-րդն է, առողջապահության տեսանկյունից՝ 71-ը, իսկ զբաղվածության տեսանկյունից 113-ը:

Մարդկային կապիտալի ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է 77-րդ, Ադրբեջանը 64-րդ, Ռուսաստանը 51-րդ, Թուրքիան 60-րդ, իսկ Իրանը 94-րդ հորիզոնականը: