Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի համար Վլադիմիր Կլիչկոյի և Ալեքսանդր Պովետկինի միջև մարտից առաջ սկանդալ է առաջացել: Կլիչկո եղբայրների մենեջեր Բերդ Բենտեն հայտնել է, որ «Պովետկինի թիմը ցանկանում է բռնցքամարտի մենամարտի փոխարեն իրական արյունահեղության պատրաստել»: Մենեջերի մոտ այսպիսի ռեակցիա առաջացրել էր Կլիչկոյի ձեռքի բինտավորումից առաջ Պովետկինի թիմում սկանդալներով հայտնի Դերեկ Չիսորի հայտնվելը: Այս մասին հայտնում է « Советский спорт»-ը:
Չիսորան, ով հիշատակվել է Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ նրան ապտակ հասցնելու մեջ, իր ծառայություններն է առաջարկել Պովետկինի թիմին, որպեսզի լինի նրանց ներկայացուցիչը Կլիչկո կրտսերի բինտավորման ժամանակ, իսկ ռուս բռնցքամարտիկի փրոմոթոր Ֆրենկ Ուորենը նրան դրական պատասխան է տվել:
«Եթե դա իսկապես տեղի ունենա շաբաթ օրը մենամարտից առաջ, ապա մենք վերջնականապես Չիսորային կհանենք մենամարտելու հավակնորդների ցուցակից: Այս գործողությունը շատ ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչ են նրանք մտածում, քանի որ այս գործողությունը ոչ մի կապ չունի բռնցքամարտի կամ ընդհանրապես սպորտի հետ: Կարծես Պովետկինի թիմը ցանկանում է մենամարտը վերածել իրական արյունահեղության և ես մատծում եմ, որ դա ուղղակի ծիծաղելի է: Սովորաբար ձեռքի բինտավորումից առաջ ներկա է գտնվում թիմի անդամ, իսկ Չիսորան այդպիսին չէ և դա շատ տարօրինակ է»,- Բենտեի խոսքերն է մեջբերում պարբերականը:
«Սաշան եղել է եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նա ոչ մի մենամարտ տանուլ չի տվել: Նա երբեք նոքաութում չի եղել: Գիշերը դժվարին է լինելու ռինգում գտնվողների` թե իմ, թե Պովետկինի համար: Յուրաքանչյուրն էլ հաղթելու հնարավորություն ունի: Այստեղ կանխատեսումներ պետք չէ կատարել: Բռնցքամարտում երբեք չես կարող ասել ով կհաղթի, ով ոչ: Սակայն հավատացեք ինձ, ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար»,- Կլիչկոյի բառերն է փոխանցում « Российская газета » -ն:
Իր հերթին Պովետկինը նշել է, որ խոստում չի տվել առաջիկա մենամարտը վերածել վերջինը Կլիչկոյի համար:« Մենամարտին պատրաստվելու ժամանակ ես աշխատում եմ չշեղվել: Սակայն ճնշում ամեն դեպքում լինելու է: Ճիշտն ասած ես չեմ լսել, որ ես իբրև թե ասել եմ, որ վերջ կտամ Կլիչկոյի դարաշրջանին»,- Պովետկինի խոսքերը մեջբերում է « Р-Спорт »-ը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պովետկինի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտը տեղի է ունենալու այսօր Մոսկվայի « Олимпийский » մարզահամալիրում: