Մոտ մեկ ամիս առաջ էր, որ հայտնվեց Քիմ Քարդաշյանի և Քենյա Ուեսթի աղջկա Նորֆ Վեսթի առաջին նկարը:
Սակայն այժմ 32 ամյա ռեալիթի շոուի աստղը աշխարհին ներկայացրել է իր դստեր երկրորդ նկարը:
Դատելով նկարից` կարելի է հասկանալ, որ Նորֆը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ քիչ է մեծացել:

Փոքրիկը նկարի մեջ երևում է շատ թանկարժեք տեսք ունեցող փափուկ ծածկոցի վրա բարուրի մեջ: 
Փոքր կլոր թշիկներով և մեծ շականագույն աչքերով Նորֆը կարծես Քենյայի և Քիմի հիանալի համադրումը լինի:
Նկարի մեկնաբանությունում Քիմը, ով վերջին օրերը գտնվում է Փարիզում գրել է.« Ես կարոտել եմ իմ փոքրիկ հրեշտակի հետ արթանանալուն»:
Ինչպես նշում է Daily Mail-ը Քիմը խորհուրդ է տվել իր ընտանիքի անդամներին մինչ իր ժամանումը չտարածել երեխայի նկարը:
Նշվում է, որ Քիմը երեխայի հոգատարությունը թողել է իր մոր Քրիսի և քույրերի` Քուրթնիի և Խլոյի հոգատարության ներքո մինչ նա այցելել է Փարիզի նորաձևության շաբաթին: