Հանրահայտ Esquire ամսագիրը 7 տարվա ընդմիջումից հետո աշխարհի ամենասեքսուալ կնոջ կոչումը կրկին շնորհել է հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին, հայտնում է Daily Mail-ը: Այս կապակցությամբ 28-ամյա գեղեցկուհին զարդարել է ամսագրի հոկտեմբեր ամսվա համարի շապիկը, որը վաճառքում կհայտնվի ամսի 15-ին: