Սելենա Գոմեսը հոկտեմբերի տասին Ամերիկայի Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում ելույթի ժամանակ վայր է ընկել բեմից: Այս մասին այսօր հաղորդում է Eonline-ը:
Իր «Slow Down» երգի ժամանակ երգելով և պարելով 21 ամյա երգչուհին շատ է մոտեցել բեմի մոտ գտնվող աստիճանին: Գոմեսը չի նկատել ներքևի թեքությունը և թռիչք կատարելիս չի նկատել, որ առաջ է ցատկել:
Չնայած դրանից Գոմեսը վնասվածք չի ստացել և պարողների օգնությամբ բեմ բարձրանալով շարունակել է իր համերգը: