Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում հսկայական ծառն անսպասելի կոտրվել և ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնասելով երեք մեքենա։

Միջադեպը տեղի է ունեցել լուսացույցի կարմիր լույսի տակ ավտոմեքենաների արգելակման պահին։


Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն երթևեկությունն Աբովյան փողոցում կաթվածահար է եղել։