Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը անցած կիրակի Արխանգելսկի Պոմորսկի փողոցի վրա գտնվող « Зимний сад» սրճարանում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են քրեական աշխարհի ղեկավարների հանդիպումը: Օպերացիան տեղի է ունեցել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի շրջանային բաժանմունքի և ՍՕԲՐ-ի օժանդակությամբ: 21 ձերբակալվածների թվում եղել է նաև «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը, ով ավելի հայտնի է Ահմեդ Սուտուլի կամ Ահմեդ Ինգուշ կեղծանունով, ով հոկտեմբերի սկզբին հիշեցնել էր տվել իր մասին Մոսկվայում ծեծելով հայազգի «օրենքով գող» Գևորիկ Նեֆտեկամսկուն: