Անչափահաս մայրերից ծնված երեխաները դժվարությամբ են կարողանում սովորել խոսել: Այս մասին պարզել են Տորոնտոյի Սուրբ Մայքլ հիվանդանոցի կանադացի գիտնականները:

Մասնավորապես հաստատվել է, որ այդպիսի երեխաները շատ դժվար են կարողանում սովորել խոսել մինչ հինգ տարեկան դառնալը:

Այսպիսի եզրակացության գիտնականները եկել են հետազոտության ադրյունքում, որի մասնակից է դարձել 2000-2001 թվականների շրջանում Կանադայում ծնված շուրջ 19.000 երեխա: 

Գիտնականների կարծիքով նշված խնդրի պատճառը անչափահաս մայրերի՝ երեխային լիակատար դաստիարակելու անկարողությունն է: