Ռիո դե Ժանեյրոյում թագադրել են «Միսս Տ Բրազիլիա 2013» մրցույթի հաղթողին: Այս գեղեցկության մրցույթը նախատեսված է տրանսվիստիտների և տրանսսեքսուալների համար, որը երկրորդ անգամ կազմակերպել է նույնասեռականների իրավունքների պաշտպան բրազիլական Rio Astra կազմակերպությունը: Եթե ուշադրություն չդարձնել, որ գեղեցկության մասնակիցները եղել են սեռը փոխած տղամարդիկ, ապա միջոցառումը ընդհանուր առմամբ անցել է ստանդարտ համակարգով:

Մասնակիցները բեմահարթակ են դուրս եկել լողազգեստներով, ինչպես նաև երեկոյան հագուստներով: Հոկտեմբերի 22-ին բեմահարթակ են բարձրացել մինչև 35 տարեկան 31 մասնակից: Այս տարի հաղթող ճանաչվեց Ռայկա Ֆերազը: Նա նոյեմբերի մեկին մեկնելու է գեղեցկության միջազգային միցույթին մասնակցելու համար Թայլանդ, որտեղ ներկայացնելու է Բրազիլիան: Հայտնում է AFP-ն:

Մեկ տարի առաջ 2012 թվականի հոկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցալ աշխարհում առաջին գեղեցկության մրցույթը տրանսսեքսուալների համար Miss Transsexual Brazil 2012: Մրցույթի բոլոր մասնակիցները տղա են ծնվել, սակայն տարբեր պատճառներով որոշել են կին դառնալ: