«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ միջոցներ է տրամադրել հուշանվեր խմիչքի «կոմպլեկտներ» գնելու համար։ «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունն այդ նպատակով ծախսել է 3 մլն 116 հազար դրամ մոտ 7 հազար 600 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ հուշանվերները եղել են իտալական Chinelli ֆիրմայի։ «Կոմպլեկտը» բաղկացած է եղել ՀՀ զինանշանով 1լիտրանոց շշից ու ՀՀ զինանշանով 6 բաժակներից։ Ընդ որում, այդ «կոմպլեկտների» մի մասի վրա ՀՀ զինանշանը եղել է ոսկեզօծ, մյուս մասի վրա՝ արծաթազօծ։ Ոսկեզօծ զինանշանով «կոմպլեկտներից» յուրաքանչյուրի արժեքը եղել է 63 հազար, իսկ արծաթյա «կոմպլեկտինը»՝ 61 հազար 300 դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։