Իտալացիները  համացանցային հետաքրքիր ծրագիր են ստեղծել: Նրանք որոշել են կազմակերպել Ջուլիան Ասանժի սկանդալային WikiLeaks-ի նման օրինակը: Տրաբերությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե նվիրված է պետական գաղտնիքներին, այլ մաֆիային: Այսուհետ բանդիտների յուրաքանչյուր զոհ անանուն կերպով կարող է հայտնել վերջիններիս հանցագործությունների մասին: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը: 

MafiaLeaks-ի հեղինակները նշում են, որ պորտալի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է կիսվել մաֆիոզների մասին տեղեկատվությունը լրագրողների կամ ոստիկանության հետ: Արժեքավոր տեղեկություններ հաղորդած յուրաքանչյուր մարդու երաշխավորում են անանունություն: Միայն այսպես հանցագործությունների զոհերը և վկաները կհաջողվի հայտնել մաֆիայի գազանությունների մասին՝ չվախենալով, որ իրենց կբացահայտեն:
Ընդ որում այսպիսի քաջ մտահաղացումը ունի որոշ թերի կողմեր: Առաջին հերթին հանցագործները իրենց մասին հայտնել կեղծ տեղեկատվություն, որպեսզի քննիչներին ճիշտ ճանապարհից շեղեն: Երկրորդ հերթին հնարավոր է կայքը կոտրեն մաֆիայի համար աշխատող հաքերները: Այդ դեպքում մաֆիայի ձեռքից չեն պրծնի ոչ տեղեկատվություն հաղորդողները, ոչ էլ պորտալի հեղինակները: