Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի, «վեցնյակի» կոորդինատոր ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև հանդիպումն ավարտվել է առանց հստակ արդյունքների, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հաստատել է Риа Новости գործակալության աղբյուրի տեղեկատվությունը Ժնևում բանակցությունների անարդյունք լինելու մասին: Հեյգը կասկած է արտահայտել, որ չնայած ինտենսիվ բանակցությունների, կհաջողվի ինչ-որ մի որոշում ձեռք բերել շաբաթ օրվա հանդիպման արդյունքում:

Իրանի և «վեցնյակի» հանդիպման միջև հերթական հանդիպումըը տեղի է ունեցել Ժնևում նոյեմբերի 7-8-ը, սակայն բանակցությունները երկարաձգվել էին մինչև նոյեմբերի 9-ը և հրավիրվել են ԱԳ նախարարներ:

«Բանակցությունները շատ ծանր են ընթացել: Կողմերին հաջողվել է միայն քննարկել Ժնևի բանակցությունների վերջնական փասթաթղթի ընդհանուր դրույթները: Սակայան նրանց չի հաջողվել համաձայնության գալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով ամերիկյան կողմը դեմ է հանդես գալիս ավելի վաղ Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնություններին, որը հիմնված էր միջուկային ոլորտում Իրանի գործունեության կրճատման պատասխան դրա բոլոր պատժամիջոցների վերացման:

«Պայմանավորվել են, որ շաբաթ առավոտյան կհանդիպեն Էշթոնը և Քերին երկկողմանի հանդիպման շրջանակներում, իսկ այնուհետև նրանց կմիանա ԱԳ նախարարը, սակայն բոլորը սպասում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ժամանմանը, «վեցնյակի» շրջանակներում նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»,- նշել է զրուցակիցը: