Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Փաշազադեից որևէ նամակ չի ստացել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցը գրել էր, թե Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նամակում իբր ասվում է, որ  Փաշազադեն պատմում է գերի ընկած Հակոբ Ինջուղալյանի հետ հանդիպման մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Փաշազադեն իբր իր աջակցությունն է հայտնել հայ գերուն՝ հայրենիք վերադառնալու հարցում, սակայն Ինջիղուլյանն ասել է, որ ցանկանում է երրորդ երկիր տեղափոխվել:

Տեր-Վահրամը հայտնեց, որ  այս տարվա օգոստոսին Վեհափառ Հայրապետի կողմից նամակ հղվել է Փաշազադեին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ հայ ռազմագերուն ազատելու համար: Սակայն, ըստ Տեր-Վահրամի, Վեհափառն այս պահին որևէ պատասխան նամակ չի ստացել: