Շաբաթվա սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներից մի մասին հայտնում է, որ նրանք աշխատանքից ազատված են և կարող են գնալ իրենց տները: Անակնկալի եկած աշխատակիցները փորձել են պարզել աշխատանքից ազատվելու պատճատները, սկայան նրանց հայտնել են, որ գլխավոր տնօրենը գտնվում է Մոսկվայում և ինքը կգա ու կպատսխանի իրենց հարցերին:

Այս մասին այսօր կայացած ասուլսիում հայտարարեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներ Համբարձում Մելիքյանը և Վալերի Սարգսյանը:

Վերջիններս հայտնեցին, որ Եվգենի Բիբինի ասել է, որ իրենց դեպարտամենտում օպտիմալացում են կատարել, բերել են նորագույն սարքավորումներ և այժմ այդ սարքավորումների միջոցով իրենց աշխատանքն արդեն ավտոմատացվում է:

«Մենք դեմ չենք, պետք է կատարվեն բարեփոխումներ, բայց մեր իրավունքներն են ոտնահարել: Օպտիմալացում կարող էին անել, բայց դրանից չպետք է փոխվեր մեր գործընթացը: Այդ սարքավորումները մեր աշխատանքի հետ ոչ մի կապ չունեն»,-իր խոսքում նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակից Համբարձում Մելիքյանը:

Վերջիններս հայտնեցին, որ Բիբինը հայտնել է, որ աշխատանքից ազատված 41 աշխատակիցներին իրենք մեկ այլ մասնաճյուղում կտեղավորեն աշխատանքի, սակայն աշխատակիցները չեն հավատում նրա խոսքերին:

«Երեկ նա հայտնեց, որ դեպարտամենտը լուծարվում է և մենք միանում ենք այլ մասնաճյուղի, սակյան դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ 3 տարի առաջ էլ նույն բանը եղավ և մեր մի շարք աշխատակիցներ դուրս մնացին, հիմա նույնը սպասվում է մեր հետ»,-իր խոսքում նշեց Վալերի Սարգսյանը:

Ասուլիսի բանախոսները լրագրողներին հայտնեցին, որ իրենք պահանջում են Եվգենի Բիբինի հրաժարականը և միևնույն ժամանակ մասնաճյուղի աշխատանքների վերականգնում: