Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը Իժևսկում նոյեմբերի 20-ին ՌԴ ՆԳՆ-ի Ուդմուրտիայի հանրապետության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 32 ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է Գևորիկ Նեֆտեկամսկի անունով: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 3.95 գրամ չափով «խինոլին» թմրամիջոց, որը համարվում է առանձնապես խոշոր չափ և պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Գևորգ Գրիգորյանը, ով նախկինում արդեն դատվել էր խարդախության համար, «թագադրվել էր» Դեդ Հասանի կլանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին: Նա համարվում է Բաշկորտոստանում ամենաազդեցիկ «օրենքով գող» համարվող Եգոր կեղծանունով Իգոր Մոլոդցովի վստահված անձը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ընթացիկ տարվա հոկտեմբերին Մոսկվայի հյուիսում գտնվող սրճարաններից մեկում Գևորիկի և նրան հակառակ գողական կլանի ներկայացուցիչ Ահմեդ Սուտուլիի միջև տեղի է ունեցել բախում, ինչի արդյունքում Գրիգորյանը ծեծ էր կերել: Դրանից հետո Գևորիկի կողմից ակտիվության մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել: Եթե դատարանը նրան ճանաչի մեղավոր, ապա հաշիվները մաքրելու համար նա ստիպված է մի քանի տարի սպասել: