«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հայտարարությունում նաև գրված է.

«ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:

Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:

Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:

Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն եւ համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է եւ պարզունակ:

Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարող եք հանդիպել մեզ հետ եւ մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:

Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, եւ դեռ շատերի մասին կհայտարարվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաեւ սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ եւ փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար: