«Մանչեսթեր Յունայթեդի» անձնակազմը և ֆուտբոլիստները ուժեղ ահաբեկվել են, երբ նրանց՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Լեվերկուզենի Բայերի հետ հանդիպման համար Գերմանիա տեղափոխող ինքնաթիռը խնդիրներ է ունեցել Կյոլնի օդանավակայանում վայրէջք կատարելիս:
Չարթերային թռիչք կատարող ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել վայրէջքը և կտրուկ բարձրանալ 400 մետր, քանի որ պարզվել է, որ թռիչքուղու վրա գտնվում է մեկ այլ ինքնաթիռ:
Ինչպես հայտնում է Guardian պարբերականը անկանխատեսելի մանյովրի ժամանակ ոչ մեկ չի տուժել: