ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է «Ռոսատոմին» Ռուսաստանի կառավարության անունից համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ ատոմային անվտանգության բնագավառում համագործակցության մասին:

«Հանձնարարերել է «Ռոսատոմ» Ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիային Ռուսաստանի ԱԳՆ-ի և  բնապահպանական, տեխնիկական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության հետ համատեղ անցկացնել բանակցություններ հայկական կողմի հետ և համաձայնության ձեռքբերումից հետո ՌԴ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- նշված է վարչապետի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է համաձայնագրի նախագծում կողմերը իրականացնում են համագործակցություն «հայկական ատոմային էլեկտրոկայանի շահագործման հետ կապված Հայաստանի Հանրապետության ատոմային անվտանգության ենթահամակարգերի կատարելագործման և նոր էներգաբլոկների կառուցման» նպատակով:
Այս ուղղությամբ աշխատանքը վարվում է ՄԱԳԱՏԵ-ի առաջարկներին համապատասխան:
Կանխատեսվում է, որ համագործակցությունը զարգանալու է մի քանի ուղղություններով, այդ թվում ատոմային էներգիայի նորարարական սարքավորումների մշակման ասպարեզում:
Ռուսաստանը և Հայաստանը մտադրված են նաև համատեղ կատարելագործել միջուկային անվտանգությունը միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների մշակման ժամանակ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:

Կողմերը նաև ծրագրում են կատարելագործել իրենց նորմատիվ-իրավական բազան միջուկային անվտանգության ոլորտում, ինչպես նաև զարգացնել Հայաստանի ճգնաժամային կառավարման համակարգերը: