Կիևի Եվրոմայդանում նոյեմբերի 29-ի գիշեր լույս 30-ին տեղի են զանգվածային բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև: Ցուցարարներին ցրելու համար «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատը օգտագործել է հատուկ տեխնիկա: Ինչպես հայտնում է ուկրաինական ՆԳՆ-ն սկզբում ոստիկանությունը խնդրել է ցուցարարներին հեռանալ հրապարակից, սակայն վերջիններս հրաժարվել են և սկսել են ակտիվ կերպով ընդդիմանալ ուժայիններին:

Առաջին բախումները սկսվել են, երբ ոստիկանությունը շրջապատել է մեքենաները, որտեղ գտնվել են ելույթների համար նախատեսված հարմարանքները: Ուժայինների ուղղությամբ նետվել են շշեր և քարեր: Ինչպես հայտնում է «Ընդհանուր գործ» հասարկական շարժման համակարգող Օլեքսանդր Դանիլյուկը ոստիկանության հետ բախումներից հետո 40 մարդ մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցներում:

Ուկրաինայի պատգամավոր Անդրեյ Շևչենկոն հայտնել է, որ 30 մարդ բերման է ենթարկվել: Նրանց ոստիկանության բաժանմունքից դուրս բելելու համար միջնորդել է ընդդիմության առաջնորդներից մեկը Արսենի Յացենյուկը: Նա հայտարարել է, որ չնայած ցույցի ցրմանը, ընդդիմությունը չի պատրաստվում հանձնվել: Ընդդիմադիր գործչի խոսքերով Վիլնյուսից հետո ուկրաինացիները զարթնել են, ոչ թե Ուկրաինայում, այլ Բելոռուսում: