Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրված է պահպանել նախագահի պաշտոնը և ղեկավարել անցումային կառավարությունը: Այս մասին հայտնում է Agence France Presse-ն՝ հղում կատարելով սիրիական կառաարության նախարարություննեից մեկին:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը հայտնել էր ժամանակակից կառավարության ձևավորման մասին, որի մեջ մտնում է ինը նախարարություն Ահմեդ Թոումայի գլխավորությամբ: Ընդ որում հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիան հայտարարել էր, որ հունվարի 22-ին նշանակված Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի պայման է հանդիսանում Ասադի հրաժարականը անցումային շրջանում: Սիրիայի ազատ բանակը իր հերթին իշխանությունից Ասադի հեռացումը համարում է երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պայմաններից մեկը: