Ճապոնական Masunaga Optical կազմակերպության մասնագետները մշակել են ակնոցներ, որոնք կարող են թարթել և դրանով իրենց կրողին օգնել հանգստացնել աչքերը: Ստեղծողները պնդում են, որ նորույթը մեծ օգուտ կբերի նրանց, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց:
Ակնոցները համալրված են փոքրիկ մարտկոցներով, որոնք ապահովում են թույլ էլեկտրական հոսանք, որոնք անցնում են ապակիների միջոցով: Ապակիներում մասնագետները տեղադրել են հեղուկ բյուրեղներ, որոնք պահպանում են թափանցելիկությունը հոսանքի ազդեցության տակ:
Տասը վայրկյան մեկ էկետրականության հոսքը ընդհատվում է, ինչի արդյունքում կարճ ժամանակով` 0.1 -0.2 վայրկյան ակնոցների ապակիները պարզությունը կորում է: Ինչպես սովորական աչքերի թարթման ժամանակ այն գրեթե աննկատ է մնում ակնոցների կրողների կողմից, սակայն միաժամանակ աչքերի տեսողությունը ստանում է անհրաժեշտ դադարը:

Ակնոցների ստեղծման պատճառ հանդիսացել է բազմաթիվ հետազոտությունները, որոնց համաձայն համակարգչի առաջ երկար աշխատանքը բերում է, որ մարդու աչքերը սկսում են ավելի հազվադեպ թարթել: Այն իր հերթին բերում է աչքերի չորացման և բարձր հոգնածություն: Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը:
Սպասվում է, որ ակնոցների գինը կկազմի 150 դոլար: