Անվանի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահնագապետ Առնոլդ Շվարցնեգերը տրվել է սուրբծննդյան տրամադրություններին և մանկական խանութում խաղալիք ձի է հեծնել:

Դա տեղի է ունեցել Լաս-Վեգասում: Այս մասին հայտնում է New York Dayly News-ը:
Երկաթե Առնիի արկածները մանկական խաղալիքների խանութում նկարահանել են ականատեսները և տեղադրել YouTube-ում:

Սա միակ տոնական զվարճալիքը չէ, որով աչքի է ընկել Շվարցնեգերը: Վերջերս նա առաջարկել էր բոլոր ցանկացողներին մասնակցել անսովոր մրցանակով վիճակահանության, որի հաղթողները հնարավորություն կստանան իր հետ տանկով զբոսնել Լոս Անջելեսում: