Ամերիակցի գործարար Ուորրեն Բաֆֆեթը գլխավորել է միլիարդատերերի ցուցակը, որոնք 2013 թվականին ամենաշատ եկամուտն են ունեցել: Համապատասխան զեկույցը ներկայացրել է շվեցարական UBS բանկը և միջազգային վերլուծական Wealth-X կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է Итар-Тасс գործակալությունը: 

Ինչպես հայտնել է չորեքշաբթի օրը ամերիկյան MarketWatch պարբերականը, Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի 83-ամյա ղեկավարը անցնող տարվա ընթացքում վաստակել է 12.7 մլրդ դոլար:

Այս տարվա հունվարին գործարարի կարողությունը, ով իր շուկայական ֆենոմենալ հոտառության և անսխալական տնտեսական կանխատեսումների համար ստացել է Օմահայի օրակուլ կեղծանունը, գնահատվում էր 46.4 մլրդ դոլար, իսկ արդեն դեկտեմբերին գնահատվում է 59.1 մլրդ դոլար: Այսպիսով` Բաֆֆետի կարողությունը ամեն օր ավելացել է մոտ 37 մլն դոլարով:

Չնայած բարեկեցության նման աճին` Բաֆֆետը այնուամենայնիվ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջում է Microsoft կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Բիլլ Գեյթսին, որի հաշվին գտնվում է 72.6 մլրդ դոլար: Այս տարվա ընթացքում համակարգչային կորպորացիայի հիմնադիրն իր կապիտալը մեծացրել է 11.5 մլրդ դոլարով:

Տարվա ամենահաջողակ միլիարդատերերի եռյակը եզրափակում է ամերիկացի խաղային մագնատ Շելդոն Ադելսոնն, ով հարստացել է 11.4 մլրդ դոլարով: Նրան հաջորդում է Amazon միջազգային առցանց վաճառքի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը(11.3 մլրդ դոլարով) և Facebook սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը(10.5 մլրդ դոլար): Google որոնման համակարգի հիմադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը կիսում են յոթերորդ և ութերորդ տեղերը, որոնք մեկ տարվա ընթացքում վաստակել են 9.3 մլրդ դոլար:
Բացի ամերիկացիներին աշխարհի ամենահաջողակ գործարարների ցուցակում ընդգրկվել են նաև Ճապոնիայի ամենախոշոր բջջային օպերատոր Softbank հիմնադիր և նախագահ Մասայոշի Սոնը և Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը խաղային մագնատ Լուի Չե Վուն:

Նրանք համապատասխանաբար վաստակել են 10.3 և 8.3 մլրդ դոլար` հայտնվելով վեցերորդ և իներորդ տեղերում: Ցուցակը եզրափակում է ամերիկացի գործարար Կարլ Այկանը, ով իր հարստությունը ավելացրել է 7.2 մլրդ դոլարով:
Ընդհանուր առմամբ աշխարհում այժմ գոյություն ունի 2170 միլիարդատեր, որոնց ընդհանուր կապիտալը կազմում է 6.5 տրիլիոն դոլար: