Լվովում երիտասարդ ընտանիքը, ով վերջերս է ունեցել երեխա, որոշել է իրենց որդու անունը դնել Եվրամայդան: Այդպիսի որոշում նրանք ընդունել են այն բանից հետո, որ արդեն մեկ ամիս է ընտանիքի հայրը Եվգենի Տիխունը մեկնում է Եվրամայդան երկրի ապագան որոշելու համար: Այս մասին գրում է « Киевские ведомости»-ն:

«Այս որոշումը մեծ մասամբ ես եմ կայացրել, քանի որ մենք շատ դժվար ենք ապրում և ցանկանում ենք փոփոխություններ: Ինձ Եվրամայդանում ոչ մեկ չի վճարում, ես այնտեղ կանգնում եմ առանց փողի, գաղափարի համար: Եթե երեխան այնուհետև ցանկանա փոխել իր անունը դա նրա կամքն է և կարող է իրականացնել: Ընկերները, բարեկամները և հարևանները մեզ քաջալերում են»,- նշել է հայրը:

Երեխան ծնվել է առողջ և իրեն լավ է զգում: Նա շատ հանգստ երեխա է: Բժիշկները երեխայի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել և մոր հետ հիվանդանոցից ուղարկել են տուն: Սա նրանց առաջին երեխան է:

Եվգենիի կինը Մարիա Տիխունը դրական է վերաբերվում այն հանգամանքին, որ երեխու անունը դրել են Եվրամայդան: «Մենք մեր ներդրումն ենք ունեցել Ուկրաինայի պատմության մեջ: Անգամ հնարավոր է վիկիպեդիայում էջ բացեն»,- նշել է Մարիան: