Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնի է նրանով, որ հազվադեպ է տալիս հարցազրույցներ: Սակայն վերջերս հայտնի աստղը որոշել է բացառություն անել և որոշ չափով պատմել է իր անհատական կյանքի մասին: Աստղը հայտնել է, որ նրա հարաբերությունները Վենսան Կասելի հետ վերջացած չեն և չի բացառել, որ հնարավոր է վերադառնա ամուսնու մոտ:

Հիշեցնենք, որ հայտնի հոլիվուդյան զույգի բաժանման լուրը 14 տարվա ամուսնական կյանքից հետո հայտնվել էր օգոստոսի վերջին և ցնցել էր ամբողջ աշխարհը: Այն ժամանակ ամուսինների բաժանման լուրը պաշտոնապես հաստատել էր Մոնիկայի ներկայացուցիչը:«Կարևորը այն է, որ չսկսել իրար մեղադրել: Ոչ մեկ մեղավոր չէ նրանում, որ ամուսնալուծվում ենք: Մենք ամուսնուս հետ շարժվում ենք առաջ յուրաքանչյուրս իր ուղղությամբ: Աստիճանաբար պարզվեց, որ մեր ուղիները տարբեր ուղղությամբ են ընթանում, որ մենք տարբեր ուղղություններով ենք նայում: Ես միշտ հայտարարում եմ, որ տանգոյի համար անհրաժեշտ են երկուսը: Մենք երկուսով ծնել ենք մեր սերը, մենք երկուսով երկար տարիների ընթացքում նրան շունչ էինք հաղորդում, մենք երկուսով որոշում ենք ընդունել վերջ տալ նրան»,- խոստովանել է Բելուչին Tatler ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
49 տարեկան դերասանի խոսքերով նրա հարաբերությունները ամուսնու հետ դեռևս ավարտված չեն: Աստղը նաև նշել է, որ չի բացառում ամուսնու հետ վերամիավորվելու հնարավորությունը: «Սերը չի անհետանում: Այն շարունակում է ապրել, ուղղակի այլ տեսք է ստանում: Պետք չէ մոռանալ, որ ժամանակին մենք ընտրել ենք իրար, մեզ համար հաճելի է եղել իրար հետ: Պետք է հարգել այն ժամանակը, որ դուք նվիրել եք միմյանց: Սերը բաժանումից վեր է: Բացի դա մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ մարդիկ ամուսնալուծվում են, իսկ այնուհետև կրկին ամուսնանում իրար հետ, կյանքում ամեն ինչ հնարավոր է»,- հայտնել է Մոնիկան:
Նա նաև նշել է, որ երկու համատեղ երեխայի գոյությունը նրան և Վենսան Կասսելին ավելի է մոտիկացնում: