Գեղասահքում օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցաշարին, խոսել է մրցումներին իր մասնակցության մասին: Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերել է CNN-ը:- 

- Դուք ուզո՞ւմ էիք մասնակցել մրցումներին:
- Իհարկե, ուզում էի: Բայց, ինչպես հայտնի է, մենք իրավունք ունեինք հայտավորել միայն մեկ գեղասահորդի, որովհետև տղաները, ովքեր անցած տարի մասնակցել էին աշխարհի առաջնությանը, զբաղեցրել էին 15-րդ և 17-րդ տեղերը:

- Այլ կերպ ասած` Ձեզ ստիպեցի՞ն մասնակցել, ինչպիսի մարզավիճակում էլ որ լինեիք, քանի որ ոսկե մեդալ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունեիք:
- Հենց այդպես: Հաստատ:

- Բայց դա արդա՞ր է:
- Ինչպես ասացի, ես ձգտում էի: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ անում էի դրա համար: Երբ մասնակցում էինք թիմային մրցումներին, բոլորը հասկանում էին, որ մենք կարող ենք արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճել: Սակայն դարձանք առաջինը: Թիմային մրցաշարում հաղթեցինք Օլիմպիական խաղերում:

- Այսինքն` Ձեզ հանձնարարեցին մասնակցե՞լ:

- Այո: