«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի եւ իր աշխատակիցների, եւ պետության առաջ։ Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում։

Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը եւ հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։ Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում