Պատրաստվում են սարքավորումներ, որոնք կկարողանան ի հայտ բերել և անգամ կանխանշել օգտատերի ցածր տրամադրությունը: Այս մասին գրում է The Times-ը: Այդ մեքենաները հագեցված կլինեն սենսորներով և այլ ֆիզիոլոգիական ցուցիչներով:
Սարքավորումները կկարողանան նախազգուշացնել մեքենավարներին այն մասին, որ նրանցից մեկը սթրեսի մեջ է. «Սենսորը կաշխատի և մեքենայի որևէ հատված կգունափոխվի, այսպիսով զգուշացնելով սթրեսի մասին»,- ասել է Ռոզալինդ Պիկարդը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից:
The Times-ը նաև գրում է, որ տարբեր տեղեկություններով Apple-ն ու Samsung-ը պատրաստում են «խելացի» թևնոցներ և ժամեր, որոնք նախատեսված կլինեն մարզիկների համար, և թույլ կտան փոխել մարզասարքերի ճնշման չափը: Հոդվածագիրը հավելում է՝ կստեղծվեն նաև դաջվածքներ և դիմահարդարման պարագաներ, որոնց հնարավորությամբ բժիշկներն ավելի հեշտությամբ կհետազոտեն հիվանդի անհանգստության աստիճանը և կմշակեն բուժման անհատական կուրս: