Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուին՝ Պյոտր Պորոշենկոյին, ընկերական խորհուրդ է տվել հրաժարվել Սաակաշվիլիին խորհրդական նշանակելու մտադրությունից: Նույն կարծիքն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարար Թ. Ծուլուկիանին, ով նշել է, որ ոչ ոքի չէր ցանկանա ունենալ Սաակաշվիլիի պես խորհրդական: Իսկ Սաակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի խորհրդականներից մեկը կլինի Վրաստանի քաղաքացի, սակայն, դա կլինի Սաակաշվիլին, թե՝ ոչ, վերջինս չի հստակեցրել:
Ի դեպ, լուրերն այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահը կարող է նշանակվել Պ. Պորոշենկոյի խորհրդական չեն հերքել ոչ վերջինս, ոչ էլ՝ ԿԻևի քաղաքապետի ընտրություններում հաղթած Վ. Կլիչկոն, ով հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի խորհրդականների թվում կլինեն Վրաստանի քաղաքացիներ՝ հավելելով, որ նշված հարցը քննարկվել է նաև Սաակաշվիլիի հետ:

Հ.Գ. Եթե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, համաձայնվի զբաղեցնել խորհրդականի պաշտոնը (ի դեպ, վերջինս մի քանի անգամ հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել որպես պետական գործիչ որևէ այլ երկրում բացի Վրաստանից), ապա դժվար է պատկերացնել, թե ինչպիսի խորհորդներ կարող է տալ նա Պորոշենկոյին, օրինակ՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման հետ կապված, չէ որ գաղտնիք չէ, թե ինչպիսի հակակրանք է նա տածում վերջինիս հանդեպ:

Ալիկ Էրոյանց