Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին` Արագածավան գյուղի տարածքում, հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Ռունեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հայտնում են ոստիկանությունից: