Վաղարշապատի Շահումյան փողոցում, հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Աստրա Ջ» եւ «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաները:

«Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանություն: Կատարվում է քննություն: