Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր փողոցը՝ Կրեշչատիկը և վանկարկել «Կիև, արթնացիր», հաղորդում է UNN-ը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ հավաքված ակտիվիստները պահանջել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթը, ինչպես նաև երկրի արևելքում ուժային գործողությունների բոլոր ղեկավարների այդ թվում՝ պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հեռացումը:

Պետպաշտոնյաները, այդ թվում` նախագահի վարչակազմի ներկայացուցիչներն ու պաշտանության նախկին նախարար Միխայիլ Կովալը, դուրս են եկել շփվելու ցուցարարների հետ:

Ակտիվիստները ընթերցել են իրենց պահանջները.

«Մենք պահանջում ենք անհապաղ օգնություն ցուցաբերել Իլովայսկի զինվորականներին, նրանց տրամադրել ծանր սպառազինություն և տեխնիկա, անհրաժեշտության դեպքում՝ անձնակազմի հետ: Նաև պահանջում ենք Ուկրաինայի ԶՈՒ-ի շարքեր զորակոչել կամավորներին և մարտական փորձ ունեցող պրոֆեսիոնալներին: Եվս մեկ պահանջ՝ ռազմական դրություն մտցնել` եթե ոչ ողջ Դոնբասում, ապա գոնե Իլովայսկում», - հայտարարել է ակտիվստներից մեկը:

Ցուցարարները նաև որոշել են բանակցային խումբ ստեղծել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններ անկացնելու համար: