Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 789 զինծառայող, փոխանցում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Վերջինիս խոսքով՝ միայն վերջին օրերին զոհվել է ուկրաինացի 10 մարտիկ, 30-ը` վիրավորվել: Ռազմական գործողության ողջ ընթացքում վիրավորվել է 2789 զինվորական, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ըստ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ օգոստոսի 24-ի գործողության ընթացքում զոհվել է 722 զինծառայող: