Մոսկվայում փակվել են երկու շուկա, որոնցում աշխատում էին ադրբեջանցիները, հաղորդում է lent.az լրատվական կայքը:

Փակվել են «Դոմոդեդովո» և «Խլեբնիկովո» շուկաները, որոնցում հիմնականում ադրբեջանցիներ էին աշխատում: Երկու շուկաների փակման համար որպես պատճառ նշվում է հակասանիտարական վիճակը: Բացի այդ, «Դոմոդեդովո» շուկայում ստուգումների արդյունքում Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են մեծ թվով անօրինական միգրանտների: Իսկ թե շուկաները երն կվերաբացվեն, բոլորովին հայտնի չէ:

Նշենք, որ Մոսկվայում ադրբեջանական շուկաների փակումը առաջին դեպքը չէր, և սա բերում է ադրբեջանական միգրանտների գործազրկության: Հարկ է նշել նաև, որ Մոսկվայում ադրբեջանցի միգրանտների հիմնական զբաղմունքը հանդիսանում է շուկաներում մանրածախ առևտուրը: Դրանով մոսկովյան իշխանությունները կարողանում են վերահսկողության տակ պահել միգրանտների գործողությունները և հարկ եղած դեպքում արգելափակել նրանց գործունեությունը` հիմնականում պատճառ դարձնելով հենց սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակը: