Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կառավարության նոր կազմը, փոխանցում է РИА Новости-ն։

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ելույթ էր ունեցել նախարարների կաբինետի նոր ծրագրով և խնդրել խորհրդարանին քվեարկել կառավարության օգտին։ Հաջորդ օրերի ընթացքում պատգամավորները քննարկել են այդ հարցը։ Քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, կողմ է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 133։

Ծրագրի որոշ կետեր քննադատվել են ընդդիմադիր կուսակցությունների կողմից, դրանց թվում են հատկապես այն հարցերը, որոնք վերաբերում են քրդական հարցի կարգավորմանը, արտաքին քաղաքական գործունեությանը և կաշառակերության խնդրին։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն քվեարկի ծրագրի օգտին։